Հայաստանի Եվրոպական կուսակցություն
Մենք պայքարում ենք Հայաստանի Հանրապետության
Եվրաատլանտյան ինտեգրման համար։
Քաղաքական ծրագիր
Միջազգային հարաբերություններ
Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից և Ռուսաստանի կողմից վերահսկվող այլ միջազգային կառույցներից ու կազմակերպություններից։ Ռուսաստանի հետ կնքված ցանկացած գաղութարար (ռեպրեսիվ) պայմանագիր պետք է չեղարկվի։ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի ԵՄ անդամ/թեկնածու երկիր դառնալու համար ոչ ուշ, քան 2025թ-ը։ Հայաստանը պարտավոր է իր քաղաքացիների համար ապահովելու առանց վիզայի մուտք գործելու իրավունք ԵՄ և այլ ժողովրդավարական երկրներ։ Հայաստանը որպես իր ռազմավարական գործընկերներ պետք է դիտարկի ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին, Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին և ժողովրդավարական Բելոռուսին։
Տնտեսություն
Հայաստանը խրախուսում է ձեռնարկատիրության ազատությունը, ապահովում է ազատ մրցակցությունը և հնրային բարիքի արդար բաշխումը։ Հայաստանը պետք է վերածվի տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված առաջատար տնտեսություն ունեցող երկրի։ Հայաստանը պետք է կարգավորի տնտեսությունը (հնարավորության սահմաններում)՝ նվազեցնելով պետության չափազանց մեծ ազդեցությունը բիզնեսի վրա և օպտիմալիզացնելով հարկերը։ Հայաստանը պետք է օգտագործի Սփյուռքի մտավոր և ֆինանսական ներուժը։
Պետական կառավարում
Հայաստանը պետք է պայքարի պետական կառավարման անարդյունավետության դեմ և ապահովի պետության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Հայաստանը Սփյուռքի ներկայացուցիչների օգնությամբ պետք է ստեղծի պետական ծառայողների նորարարական նոր համակարգ։ Հայաստանը պետք է պաշտպանի լիբերալ քաղաքական արժեքները, ժողովրդավարությունը և հիմնարար ազատությունները։ Իրական և առողջ ընդդիմությունը պետք է ունենա սահմանադրական երաշխիքներ։ Հայաստանը պետք է բարեփոխի իր ուժային կառույցները և մաքրի դրանք կոռումպացված և ոչ ժողովրդավարական գործակալներից։ Պետք է լյուստրացիայի ընթացակարգ իրականացվի։
Մշակութային քաղաքականություն
Հայաստանը վարելու է խորհրդային դրույթներից (դոգմա) մաքրված ազգային և եվրոպական մշակութային ժառանգության արժեքների պահպանման ու զարգացման քաղաքականություն։ Հայաստանը պայքարելու է արտաքին և ներքին հակաժողովրդավարական քարոզչության տեղեկատվական գերակայության դեմ։ Հայաստանը պետք է խթանի կրթության եվրոպական չափանիշը։
Վարչություն
Տիգրան Խզմալյան
Օգնել ՀԵՎԿ -ին
Կատարեք նվիրատվություն՝ օգնելու ամբողջ երկրում ընտրել ՀԵՎԿ - ի ներկայացուցիչներին։
Հայաստանի Եվրոպական կուսակցությունն ապավինում է ձեր աջակցությանը՝ պայքարելու եվրաատլանտյան օրակարգի համար, կառավարությանը հաշվետու դարձնելու և ամբողջ երկրում ավելի շատ եվրոպահայերի ընտրելու հարցում: |
Կատարել նվիրատվություն ՀԵՎԿ – ին այսօր՝ օգնելու տարածքային մասնաճյուղերին, պաշտպանելու ընտրողների իրավունքները ազգային մակարդակով և ավելին: Այդ դեպքում մեր թեկնածուներից շատերը կկարողանան մրցել և հաղթել յուրաքանչյուր ընտրատարածքում: |
Նվիրատվության կանոններ
1. Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։
2. Ես առնվազն 18 տարեկան եմ։
- COMPANY NAME: EUROPEAN PARTY OF ARMENIA
- COMPANY ADRESS : ARMENIA, YEREVAN, KENTRON 0015, PARONYAN STR. 1, APT-41
- COMPANY REG : №:51890189
- REPRESENTED BY: TIGRAN KHZMALYAN
- BANK NAME: ACBA-CREDIT AGRICOLE BANK CJSC
- SWIFT CODE: AGCAAM22
- ACCOUNT NAME: EUROPEAN PARTY OF ARMENIA
- ACCOUNT NUMBER (EURO): 220413350384002
- ACCOUNT NUMBER (USD): 220413350384002
- ACCOUNT NUMBER (AMD): 220413350756000