Հայաստանի Եվրոպական կուսակցություն

Մենք պայքարում ենք Հայաստանի Հանրապետության
Եվրաատլանտյան ինտեգրման համար։

Քաղաքական ծրագիր

Միջազգային հարաբերություններ

Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից և Ռուսաստանի կողմից վերահսկվող այլ միջազգային կառույցներից ու կազմակերպություններից։ Ռուսաստանի հետ կնքված ցանկացած գաղութարար (ռեպրեսիվ) պայմանագիր պետք է չեղարկվի։ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի ԵՄ անդամ/թեկնածու երկիր դառնալու համար ոչ ուշ, քան 2025թ-ը։ Հայաստանը պարտավոր է իր քաղաքացիների համար ապահովելու առանց վիզայի մուտք գործելու իրավունք ԵՄ և այլ ժողովրդավարական երկրներ։ Հայաստանը որպես իր ռազմավարական գործընկերներ պետք է դիտարկի ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին, Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին և ժողովրդավարական Բելոռուսին։

Տնտեսություն

Հայաստանը խրախուսում է ձեռնարկատիրության ազատությունը, ապահովում է ազատ մրցակցությունը և հնրային բարիքի արդար բաշխումը։ Հայաստանը պետք է վերածվի տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված առաջատար տնտեսություն ունեցող երկրի։ Հայաստանը պետք է կարգավորի տնտեսությունը (հնարավորության սահմաններում)՝ նվազեցնելով պետության չափազանց մեծ ազդեցությունը բիզնեսի վրա և օպտիմալիզացնելով հարկերը։ Հայաստանը պետք է օգտագործի Սփյուռքի մտավոր և ֆինանսական ներուժը։

Պետական ​​կառավարում

Հայաստանը պետք է պայքարի պետական ​​կառավարման անարդյունավետության դեմ և ապահովի պետության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Հայաստանը Սփյուռքի ներկայացուցիչների օգնությամբ պետք է ստեղծի պետական ​​ծառայողների նորարարական նոր համակարգ։ Հայաստանը պետք է պաշտպանի լիբերալ ​​քաղաքական արժեքները, ժողովրդավարությունը և հիմնարար ազատությունները։ Իրական և առողջ ընդդիմությունը պետք է ունենա սահմանադրական երաշխիքներ։ Հայաստանը պետք է բարեփոխի իր ուժային կառույցները և մաքրի դրանք կոռումպացված և ոչ ժողովրդավարական գործակալներից։ Պետք է լյուստրացիայի ընթացակարգ իրականացվի։

Մշակութային քաղաքականություն

Հայաստանը վարելու է խորհրդային դրույթներից (դոգմա) մաքրված ազգային և եվրոպական մշակութային ժառանգության արժեքների պահպանման ու զարգացման քաղաքականություն։ Հայաստանը պայքարելու է արտաքին և ներքին հակաժողովրդավարական քարոզչության տեղեկատվական գերակայության դեմ։ Հայաստանը պետք է խթանի կրթության եվրոպական չափանիշը։

Վարչություն

Ներսես Զեյնալվանդյան
ՀԵՎԿ Վարչության նախագահ
Տիգրան Խզմալյան
Ռուբեն Շուխյան
Արսեն Զաքարյան
Գեղեցիկ Նազարյան
Զոհրաբ Մենեդյան
Հրահատ Մարկոսյան
Մարիամ Մինասյան
Կարեն Ղուկասյան

Օգնել ՀԵՎԿ -ին

Կատարեք նվիրատվություն՝ օգնելու ամբողջ երկրում ընտրել ՀԵՎԿ - ի ներկայացուցիչներին։


Հայաստանի Եվրոպական կուսակցությունն ապավինում է ձեր աջակցությանը՝ պայքարելու եվրաատլանտյան օրակարգի համար, կառավարությանը հաշվետու դարձնելու և ամբողջ երկրում ավելի շատ եվրոպահայերի ընտրելու հարցում:

Կատարել նվիրատվություն ՀԵՎԿ – ին այսօր՝ օգնելու տարածքային մասնաճյուղերին, պաշտպանելու ընտրողների իրավունքները ազգային մակարդակով և ավելին: Այդ դեպքում մեր թեկնածուներից շատերը կկարողանան մրցել և հաղթել յուրաքանչյուր ընտրատարածքում:

Նվիրատվության կանոններ

1. Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։
2. Ես առնվազն 18 տարեկան եմ։

  • COMPANY NAME: EUROPEAN PARTY OF ARMENIA
  • COMPANY ADRESS : ARMENIA, YEREVAN, KENTRON 0015, PARONYAN STR. 1, APT-41
  • COMPANY REG : №:51890189
  • REPRESENTED BY: TIGRAN KHZMALYAN
  • BANK NAME: ACBA-CREDIT AGRICOLE BANK CJSC
  • SWIFT CODE: AGCAAM22
  • ACCOUNT NAME: EUROPEAN PARTY OF ARMENIA
  • ACCOUNT NUMBER (EURO): 220413350384002
  • ACCOUNT NUMBER (USD): 220413350384002
  • ACCOUNT NUMBER (AMD): 220413350756000

Անդամագրվել

Հայաստանի Եվրոպական կուսակցություն

0015 փ. Պարոնյան, 2

Երևան, Հայաստան 

[email protected] 

+374 095 498050