1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Մենք, Հայաստանի մի խումբ համախոհ քաղաքացիներս, միավորվում ենք ՛՛Հայաստանի Եվրոպական կուսակցություն՛՛ հասարակական-քաղաքական միության մեջ, նպատակ ունենալով օրինական ճանապարհով դարձնել մեր Հայրենիքն ազատ, անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն: Մեր համոզմամբ, առկաաշխարհաքաղաքական իրավիճակում այդ նպատակն իրաործելի է միայն Եվրոպական Միությանը եւ Հյուսիս-Ատլանտյան պաշտպանական դաշինքին Հայաստանի անդամակցության դեպքում: Հետեւաբար, ՛՛ Հայատանի Եւրոպական կուսակցության՛՛ծրագրային դիրքորոշումն ու գործունեության սկզբունքները հիմնվում են ժամանակակից եվրոպական քաղաքակրթության առանցքային արժեքների վրա՝ժողովրդավարություն եւ ազատականություն, օրենքի գերակայություն եվ իրավահավասարություն, արդարություն եւ մարդասիրություն:
Մենք ապրում ենք հսկայական քաղաքական, տնտեսական, գաղափարական տեղաշարժերի բարդ ժամանակաշրջանում, որը սկսվեց քառորդ դար առաջ ԽՍՀՄ փլուզմամբ եւ բնորոշվում է Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմների արդյունքում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխություններով:
ԽՍՀՄ քայքայումը 1991 թվականին, ինչպես եւ Ռուսական կայսրության փլուզումը 1918-ին, հնարավորություն տվեց Հայաստանին վերստեղծելու մեր պետականությունը: Սակայն ռազմաֆեոդալական կարգերից անցումը դեպի ազատական ժողովրդավարություն մեկ տասնամյակ անց ընդհատվեց ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Մի շարք այլ հետխորհրդային երկրների նման մեզանում վերստեղծվեց բռնատիրական ու ոստիկանական համակարգը: Իրական ապասովետականացման եւ հասարակական ինքնամաքրման գործընթացը տեղի չունեցավ եւ մեր երկիրը կրկին հայտնվեց ռուսական գաղտնի ծառայությունների ու նրանց տեղական ստորաբաժանումների լծի տակ: Հայոց պետականությունը, ազգային մշակույթը, տնտեսությունը, անվտանգության համակարգը, զանգվածային լրատվությունը, հասարականակ կյանքը տարիներ շարունակ վերահսկվում եւղեկավարվում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործակալական ցանցիկողմից: Բնականաբար, նման պայմաններում անհնար էր իրականացնել ժողովրդի ինքնիշխանության, ազատ կամարտահայտության, ինքնակառավարման սահմանադրական իրավունքները: Հայաստանի նոր գաղութացումը, որը սկսվեց 1999 թ. հոկտեմբերի 27 պետական ահաբեկչությամբ եւ հաղաշրջումով, պսակվեց 2013 թ. սեպտեմբերի 3-ի խայտառակ իրադարձություններով, երբ Կրեմլի ճնշման տակ ՀՀ նախագահը հայտարարեց Եվրոասոցիացման գործընթացի ընդհատման եւ Մոսկվայի գլխավորությամբ Մաքսային, ապա Եվրասիական միությանն անդամակցելու մասին: Դրան հաջորդած զարգացումները բերեցին Հայաստանին աղքատության ուարտագաղթի աճ, տնտեսության անկում, մշակութային լճացում եւ պատերազմ:
Իրավիճակը սկսեց փոխվել վերջերս, երբ միջազգային պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանի տնտեսական կտրուկ թուլացմանը զուգահեռ սկսեց նվազել նրա քաղաքական ազդեցությունը, այդ թվում նաեւ մեր տարածաշրջանում: Փաստորեն, մենք կանգնած ենք 1918 եւ 1991 թթ. իրադարձությունների կրկնման շեմին, երբ ռուսական գերիշխանության նահանջը ընդձեռում է մեր ազգային ինքնիշխանության եւ ժողովրդավարության վերստեղծման հնարավորություն:
Հայաստանը մտնում է այս շրջան քաղաքական ու տնտեսական ծանր ճգնաժամիպայմաններում: Առավել ողբերգական է հասարակության զգալի մասիքաղաքացիական ու գաղափարական անկազմակերպվածությունն ու տհասությունը: Ռուսական գերիշխանության տասնամյակները սերմանել են հայության շրջանումստրկամտության, կայսերապաշտության եւ սեփական ուժերի հանդեպանվստահության ծանր ժառանգություն: Չեկիստական քարոզչությունը ստեղծել է հայհանրության մի ստվար զանգվածում այն անհեթեթ աշխարհահայացքն, ըստ որի մերՀայրենիքը զավթած եւ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ բաժանած, մեր հակառակորդինզինող, մեր տնտեսությունը սնանկացնող Ռուսաստանը դեռ ընկալվում է ոմանց կողմիցիբրեւ ՛՛փրկիչ՛՛, իսկ Հայոց Առաջին հանրապետությունը պատմական սահմաններումճանաչած, Եղեռնի հազարավոր հայ որբերին եւ Երկրորդ աշխարհամարտիհազարավոր հայ գերիներին ապաստան տրամադրած, վերջին քսան տարումմիլիարդավոր դոլարների մարդասիրական օգնություն մեզ հասցրած Արեւմուտքըդիտվում է որպես ՛՛թշնամի՛՛:
Բացառությամբ ԱԻՄ,՛՛Ազատ դեմոկրատներ՛՛,՛՛Հանրապետություն՛՛ կուսակցությունների եւ առանձին մտավորականների ու խմբերի՝ Հայաստանում չկա կազմակերպված քաղաքական ուժերի բեւեռ, որը սկզբունքորեն ու հրապարակավ դնի Ռուսաստանի գաղութային լծից Հայաստանը ազատագրելու եւ Եւրոպական քաղաքակրթության ընտանիք վերադառնալու խնդիրը: Միայն բոլորովին վերջերս ապագաղութացման գաղափարը սկսեց արծարծվել հասարակության շրջանում եւ զանգվածայինլրատվության մեջ, իբրեւ հնարավորություն եւ նպատակ:
Մինչդեռ Հայաստանում ծնվել է մի ողջ սերունդ, որը չի ցանկանում ապրել գաղութում, որը ձգտում է միջազգային չափանիշներով կրթությանը, որն առաջնորդվում է մարդու իրավունքների, քաղաքական ու տնտեսական ազատությունների, օրենքի գերիշխանության արժեքներով: Դա այսպես կոչված ՛՛անկախության սերունդն է՛՛, ԽՍՀՄփլուզումից հետո ծնված ու չեկիստական քարոզից ազատ հայ երիտասարդությունը: Դա նաեւ ավագ սերնդի իրական մտավորականությունն է, որն այս ողջ ժամանակաշրջանում հավատարիմ է մնացել համամարդկային արժեքների, եվրոպական քաղաքակրթությանը, որը չի վաճառվել իշխանական կաշառքներով, որը պահպանել է ազգային ու անձնական արժանապատվությունը եւ ազատ ու անկախ Հայրենիքի երազանքը: Հենց նրանց շարքերից, նրանց միջոցով, նրանց համար է ստեղծվում ՛՛Եւրոպական ընտրություն՛՛ կուսակցությունը: Պատկերավոր ասած՝ մենք ձգտում ենք իրականացնել ՛՛եւրոպական նորոգում՛՛ մեր ընդհանուր ազգային տանը՝Հայաստանում:
Ռուսական կայսերական ճնշման թուլացման պայմաններում Հայաստանում հնարավոր եւ անհրաժեշտ է դառնում արեւմտամետ քաղաքական ու հասարակական բեւեռի ստեղծումն ու ժողովրդավարական ազատական գաղափարների տարածումը հանրության շրջանում: Չափազանց անհավասար կլիներ Հայաստանի միանձնյա պայքարը Ռուսաստանի գաղութացման դեմ, եթե չստեղծվեին ներկայիս բարենպաստ պայմանները միանալու ներկայիս համաշխարհային գործընթացին: Հայաստանը միայնակ չէ այս պայքարում: Մեր անմիջական հարեւաններ Վրաստանն ու Իրանը, ամեն մեկը յուրովի, մերձենում են Արեւմուտքի երկրների հետ: Իրանն ազատվում է բազմամյա տնտեսական պատժամիջոցներից ու սահմանափակումներից եւ արագորենվերականգնում է իր տնտեսությունն ու քաղաքական դերը տարածաշրջանում: Վրաստանը նախանձելի առաջընթաց է գրանցել այս ճանապարհին եւ արդեն ստացել էիր քաղաքացիների համար ԵՄ ազատ մուտքի արտոնություն: Առավել կարեւոր է Վրաստանի տարածքում Հյուսիս-Ատլանտյան ռազմական դաշինքի կառույցների տեղակայումը եւ այդ երկրին տրվող պաշտպանության երաշխիքները Արեւմուտքի կողմից: Նույն երաշխիքները՝ զգալի քաղաքական ու նյութական օժանդակության հետ միասին վերջերս տրվել են Ուկրաինային ու Մոլդովային, որոնք բացահայտ ու անվերադարձ բռնել են եւրոպական կողմնորոշման ճանապարհը: Հայաստանը կարեւոր դեր ու տեղ ունի Արեմտյան Եւրոպա-Մոլդովա-Ուկրաինա-Վրաստան առանցքում, որը մեր միջոցով ու մեր տարածքով ձգվում է դեպի Իրան եւվերաձեւավորվող Մերձավոր ու Հեռավոր Արեւելք: Չհասկանալ դա ու հապաղել, առավելեւս չմասնակցել կամ ընդդիամանալ այս վիթխարի աշխարհաքաղաքականգործընթացին՝ ազգային դավաճանության հավասարազոր աններելի հիմարություն է եւ քաղաքական հանցագործություն:
Ստեղծված իրավիճակում ՛՛Եւրոպական ընտրություն՛՛ կուսակցությունը հանդես է գալիս ոչ թե ավանդական քաղաքական բարեմաղթանքների ու վերացական նախագծերի ոճով գրված ծրագրով, այլ ՀՀ Սահմանադրության շրջանակներում իրականացվելի քան հետաձգելի գործողությունների առաջարկություններով:
Հաշվետվություն
2.ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Հայաստանի անդամակցումը Եվրոմիությանը եւ Հյուսիս-Ատլանտյան դաշինքին միանգամայն իրատեսական եւ իրագործելի խնդիրներներ են, ուստի դրանք հանդիսանում են ընդամենը միջանկյալ նպատակներ ու միջոցներ մեր ազգային ու պետական գերխնդիրը լուծելու համար՝ անկախ, ժողովրդավարական, հզոր ուբարգավաճ պետության կառուցումը: Լինելով վիթխարի աշխարհաքաղաքական գործընթացների մասը, Հայաստանը միեւնույն է ուշ թե շուտ հայտնվելու է պատմականտրամաբանությամբ իրեն հատկացված տեղում, սակայն միայն մեր հասարակականգիտակցությունից ու պետական քաղաքականությունից է կախված մեր երկրի դերն ուկշիռը վերաձեւավորվող աշխարհում: Ուստի ՛՛Եւրոպական ընտրւթյուն՛՛կուսակցությունը (ԵԸԿ) իր առաջնահերթ նպատակն է համարում ոչ այնքան երկրումիշխանության հասնելը, որքան եւրոպական քաղաքակրթության արժեքներիտարածումն ու հաստատումը հետխորհրդային վարակից դժվարությամբ ապաքինվողմեր հասարակության մեջ: Այդ արժեքները համամարդկային են եւ համընդհանուր. մարդու իրավունքներն ու ազգերի ինքնորոշումը, օրենքի գերակայությունն ուքաղաքացիների իրավահավասարությունը, ժողովրդավարությունն ու ազատընտրությունները, սոցիալական արդարությունն ու անձի պաշտպանվածությունը, քաղաքական ու տնտեսական ազատություններն եւ ցանկացած խտրականությանբացառումը: Դժվար չէ նկատել, որ բոլոր այս դրույթներն արտացոլված ու հռչակված ենՀՀ Սահմանադրության մեջ, սակայն նույնքան ակնհայտ է, որ դրանց մեծ մասը չիգործում մեր երկրում: Հետեւաբար, ԵԸԿ գործունեությունը նախեւառաջ ուղղված է ՀՀՍահմանադրության լիարժեք կատարմանն ու իրագործմանը:
Հայաստանը հերթական անգամ մտնում է կտրուկ քաղաքական, տնտեսական ուգաղափարական փոփոխությունների շրջան, որը բնորոշվում է Ռուսաստանի դարավորգերիշխանության նվազեցմամբ, դրա ընդհանուր թուլացմամբ եւ մասնավորապես մերտարածաշրջանից դրա մոտալուտ նահանջով: Հայաստանի համար կենսականորենկարեւոր է ստեղծվող դատարկությունը լրացնել եւրոպական ուղղվածությանժամանակակից քաղաքական ու տնտեսական համակարգով, որի այլընտրանքն էասիական ավանդական բռնակալությունը:
ԵԸԿ–ը տեսնում է իր առաքելությունը հետեւյալ առաջնահերթ միջոցառումներիկազմակերպման եւ իրագործման մեջ:
2.1. Հայաստանում միջազգային դիտորդների ու տեղական իրավապաշտպաններիվերահսկողությամբ եւ իրավապահ մարմինների պաշտպանության ներքո ազատ ուարդար խորհրդարանական ընտրությունների անցկացում:
2.2. Ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ընտրվածԽորհրդարանի կողմից դիմել ԵՄ–ին ՀՀ եվրոասոցիացման գործընթացը անհապահվերսկսելու առաջարկով:
2.3. Ընտրությունների արդյունքում կազմված խորհրդարանի կողմից նշանակվածկառավարությանը առաջադրել իշխանության գործադիր, օրենսդիր եւ դատականթեւերի բաժանման անհապաղ իրականացումը:
2.4. Կառավարությանը կից եւ առանձին ԱԺ կազմում ստեղծել բացառիկլիազորություններով օժտված երկու անկախ՝ պետական եւ հասարակականհանձնաժողովներ Հայաստանի քաղաքական, իրավական եւ մշակութայինապասովետականացման գործընթացն իրականացնելու առաջադրանքով:
2.5. Կառավարության եւ Ազգային ժողովի կազմից ստեղծել համատեղ հանձնաժողով՝համաներման սկզբունքով բանտարկյալների ազատազրկման հիմքերըուսումնասիրելու եւ մարդասիրույան ու օրենքի սկզբունքներով դատավճիռներըվերանայելու հարցը :
2.6. Կառավարությանը առաջադրել սեղմ ժամկետներում ու առաջնահերթ կերպովանցկացնել նախորդ տասնամյակներում կնքված բոլոր քաղաքական, ռազմական, դիվանագիտական, տնտեսական, մշակութային պայմանագրերի ու իրավականակտերի ուսումնասիրությունը ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ Անկախության Հռչակագրին, ՀՀ օրենսդրությանը եւ պետական ու ազգային գերագույն շահերին դրանցհամապատասխանելիությունը պարզելու նպատակով: Պետական եւ հասարակականհանձնաժողովների զեկույցները հրապարակել եւ դրանց արդյունքերի հիման վրապատրաստել նշված դրույթներին հակասող քաղաքական, ռազմական, դիվանագիտական, տնտեսական, մշակութային պայմանագրերի ու իրավականակտերի չեղարկման եւ ՀՀ կրած վնասների փոխհատուցման գործընթացը:
2.7. Առաջնահերթ կերպով քննել ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ կազմից Հայաստանի դուրս գալու, ռուսական 102-րդ ռազմակայանի գործունեությունը դադարեցնելու, այնտեղից ՌԴզինվորական անձնակազմի դուրս բերման եւ գույքի արդարացի բաժանման, ՀՀսահմանը բացարձակապես ՀՀ Պաշտպանության նախարարության կողմիցվերահսկողության տակ հաձնելու խնդիրների լուծումը:
2.8. Դնել սույն հարցերը համաժողովրդական հանրաքվեի եւ դրական պատասխանիդեպքում վերածել այն պետական օրենքի:
2.9. Իրականացնել ՀՀ ՊՆ, ՆԳՆ, ԱԱԾ, Դատախազության եւ ԱԳՆ համակարգերումլայնածավալ մասնագիտական ստուգումներ՝ ՀՀ Սահմանադրությանը, ՀՀԱնկախության Հռչակագրին, ՀՀ օրենսդրությանը եւ պետական ու ազգային գերագույնշահերին դրանց գործունեության համապատասխանելիությունը պարզելունպատակով: Հրապարակել ու լուսաբանել այս ողջ գործընթացը զանգվածայինլրատվության միջոցներով:
2.10. Առաջադրել Կառավարությանը կից եւ ԱԺ կազմում ստեղծված համապատասխանհանձնաժողովներին կազմել ՀՀ գործող նախկին խորհրդային եւ ներկայիս ռուսականհատուկ ծառայությունների գործակալների ցանկը: Այդ նպատակով փոխանցել ԿԳԲ/ԱԱԾ արխիվները սույն պետական եւ հասարակական հանձնաժողովներին՝ ազգայինիրական քաղաքական եւ մշակութային անվտանգությանապահովման եւ նորպետական եւ հասարակական կառույցներ նախկին գործակալների ներթափանցումըբացառելու համար:
2.11. Քննարկել Կառավարության եւ ԱԺ նիստերում ՀՀ ԱԱԾ լուծարումը եւ վարստեղծումըարմատական վերակառուցումից հետո՝ ՀՀ Սահմանադրության եւ Անկախությանհռչակագրի ոգով:
2.12. Կատարել ՀՀ Ներքին եւ Արտաքին գործերի նախարարություններում, ՀՀ Մաքսայինեւ Հարկային ծառայություններում մանրակրկիտ եւ լիարժեք մասնագիտականստուգումներ, իրականացնելով այդ կառույցներում արմատական փոփոխություններեւշարքերի մաքրման գործընթաց: Հրավիրել աշխատանքի երիտասարդմասնագետներին, ինչպես նաեւ պաշտոնաթող փորձագետներին, այդ թվում Սփյուռքից:
2.13. Վերանայել Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի լրատվականքաղաքականությունը եւ գործունեության սկզբունքները, արմատապեսվերակազմավորել այդ կառույցները՝ ՀՀ օրենսդրության, ժողովրդավարության, խոսքիազատության, ազգային մշակույթիեւ մասնագիտական միջազգային չափանիշներիհիմքերով:
2.14. Անջատել ՀՀ տարածքում ռուսական հեռուստատեսության հեռարձակումը եւարգելել ՀՀ հեռուսատընկերություններին առանց հայերեն թարգմանությանօտարալեզու հաղորդումների տարածումը:
3.ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նկատի առնելով, որ ԵՄ եւ Հյուսիս–Ատլանտյան պաշտպանական դաշինքինանդամակցելու մասին քաղաքական հայտարարությունից մինչեւ այդ նպատակիիրականացումը Հայաստանին անհրաժեշտ է լինելու մի քանի տարիների անցումայինշրջան, որը ընթացքում օրենսդրությունն ու պետական կառույցները պետք էարմատական բարեփոխումների ենթարկվեն՝ ժողովրդավարության քաղաքական ուտնտեսական եվրապական չափանիշներին համապատասխանելու համար, ԵԸԿ–ըառաջարկում է սույն գործընթացի իր տեսլականը:
3.1. ՀՀ պետական ու հասարակական կյանքում իրականացնել գործադիր իշխանության՝կառավարության կազմի եւ դերի կտրուկ նվազեցումը: Քաղաքական եւ տնտեսականազատությունները անխուսափելիորեն հակասության մեջ են մտնում պետությանուռճեցված գործադիր ու բյուրոկրատական ապարատի հետ եւ վերջինս պետք է զիջիիր դիրքերը ապագա Հայաստանում: Բավարար ենք համարում սահմանափակել ՀՀկառավարության կազմը հետեւյալ նախարարություններով.
ա. Պաշտպանության նախարարություն
բ. Արտաքին գործերի եւ Հայրենադարձության նախարարություն
գ. Ներքին գործերի եւ արտակարգ իրավիճակներիի նախարարություն
դ. Մշակույթի, սպորտի եւ զբոսաշրջության նախարարություն
ե. Գիտության եւ կրթության նախարարություն
զ. Առողջապահության նախարարություն
է. Տնտեսության ու ֆինանսների նախարարություն
ը. Գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարություն
թ. Տրանսպորտի եւ քաղաքաշինության նախարարություն
ժ. Արդարադատության նախարարություն
ի. Առեւտրի եւ արդյունաբերության նախարարություն:
3.2. Պետության, ազգի կամ համայնքների համար կարեւոր քաղաքական, տնտեսականեւ մշակութային խնդիրների քննարկումն ուորոշումների ընթունումն անցկացնելհամաժողովրդական կամ տեղական հանրաքվեների միջոցով:
3.3. Երկրի համաչափ տնտեսական ու մշակութային զարգացման եւ բնակչությանտեղաբաշխման անբնական ու անբարենպաստ միտումները շտկելու նպատակովկիրառել ՛՛շրջող մայրաքաղաք՛՛ ծրագիրը, պարբերաբար տեղափոխելով պետականառանցքային կառույցները Երեւանից դեպի տարբեր մարզեր՝ յուրաքանչյուր անգամտասը տարի ժամկետով: Առաջնահերթ համարելով երկրաշարժի գոտու եւսահմանամերձ բնակավայրերի զարգացումը, հետեւողականորեն իրականացնել ՀՀկառավարության եւ Ազգային ժողովի աշխատակազմի, կառույցների ուծառայությունների լիարժեք տեղափոխումն ու գործունեությունը Գյումրիում, ապաՎանաձորում, Կապանում եւ այլ մարզային կենտրոններում:
3.4. Կտրուկ սահմանափակել կապիտալ շինարարությունը Երեւանում եւ խրախուսելներդրումներն ու կառուցապատումը ՀՀ մարզերում, օգտագործելով հարկային եւ այլտնտեսական ու ֆինանսկանա գործիքները:
3.5. Պարտադրել սեղմ ժամկետում բոլոր պետական հիմնարկները, մասնավորգործարարության հաստատությունները, հասարակական տրանսպորտը, հանրայինօգտագործման վայրերը, ժամանցային եւ սպորտային կենտրոնները, սպասարկողենթակառույցները, բանկերը, փոստային ծառայության կետերը, սննդի եւ առեւտրիօբյեկտները, փողոցներն ու շենքերի շքամուտքերը հարմարեցնել սահմանափակհնարավորություններով քաղաքացիների կարիքների համար, կառուցելովթեքահարթաքներ եւ կիրառելով անհրաժեշտության դեպքում հատուկ սարքեր: Արգելելորեւե կառույցի շահագործումն առանց նման հարմարությունների եւ սահմանել խիստպատժամիջոցներ ու տուգանքներ կարգազանցների նկատմամբ: Հասարակականտրանսպորտի դեպքում օգտագործել պետական միջոցներ եւ դիմել այս խնդրովմիջազգային բարեգործական կազմակերպություններին:
3.6. Մշակել եւ իրականացնել առաջնահերթ տնտեսական նախագծերի ցանկ, տալովդրանց Ազգային Ծրագրերի կարգավիճակ: Դրանց թվում.
ա. Սեւանա լճի կենսական ու ռազմավարական նշանակությունից ելնելով կտրուկկրճատել դրա ջրային եւ այլ բնական պաշարների տնտեսական օգտագործումը, սահմանելով այն իբրեւ բացարձակ ազգային հարստություն: Այդ նպատակով կառուցելշրջանցիկ կոյուղային համակարգ, բացառելով լճի աղտոտումը:
բ. Իրականացնել Հայաստանի անտառապատման բազմամյա ծրագիր, կրկնապատկելով երկրի անտառային ծածկը մինչեւ դարի ավարտը:
գ. Մշակել եւ իրագործել ջրամբարների կառուցման ծրագիր՝ տնտեսության եւբնապահպանության չափանիշներով ապահովելով երկրի տարածքում ջրայինպաշարների առավել արդյունավետ օգտագործումը:
դ. Իրականացնել երկրի շուտափույթ անցումն արեւային, հողմային եւ այլ բնականէներգիայի աղբյուրների, կրճատելով գազի ու նավթի ներմուծումը: Այդ նպատակովապահովել երկրի գիտական ներուժի եւ տնտեսական հզորությունների կենտրոնացումնայս խնդիր լուծման վրա, մասնավորապես նորագույն տեխնոլոգիաներով էլեկտրականմարտկոցների արտադրության ոլորտում: Դիմել աջակցության համար միջազգայինկազմակերություններին, խոշար մասնագիտական ընկերություններին, Սփյուռքիֆինանսական կարողություններին; ստեղծել բացարձակ բարենպաստ տնտեսականպայմաններ եւ հարկային արտոնություններ սույն ծրագրի իրականացման համար:
ե. Նույնանման պետական ծրագիր իրագործել աղբի ուտիլիզացման եւ էներգետիկնպատակներով կիրառման ուղղությամբ: Անհապաղ ձեռք բերել համապատասխանսարքավորումներ եւ տեխնոլոգիաներ առաջատար ընկերություններից, որոնքհաջողությամբ լուծել են այդ խնդիրը: Ապահովել առավելագույնս բարենպաստտնտեսական եւ իրավական պայմաններ ծրագրի իրագործման ընթացքում:
զ. Վերականգնել Հայաստանի ազգային ավիացիան, պարտադիր կերպով վերստեղծելմշտական պետական ավիաընկերություն, նկատի առնելով բնական աղետների եւքաղաքական ճգնաժամների դեպքում անկախ եւ հուսալի օդային հաղորդակցությունունենալու կենսական անհրաժեշտությունը, հատկապես աշխարհասփյուռ համայնքներունեցող մեր երկրի համար: Վերակառուցել եւ շահագործման հաձնել փոքր ավիացիայիհամար նախկինում ստեղծված մարզային օդանավակայանները: Դասել այս խնդիրը, ինչպես եւ ճանապարհաշինարարությունն ընդհանրապես Հայաստանիռազմավարական խնդիր:
է. Անհապաղ վերսկսել Երեւանում մետրոպոլիտենի կառուցումն իբրեւտրանսպորտային հաղորդակցության զարգացման, բնապահպանական ուքաղաքաշինական իրավիճակի բարելավման եւ աշխատատեղերի ստեղծման խթան: Մասնագիտական եւ բնապահպանական քննարկում կազմակերպել Հրազդանի կիրճիվերգետնյա հատվածը սույն նպատակով օգտագործելու հարցով՝ դեպի Աջափնյակ, Դավիթաշեն եւ Կիլիկիա թաղամասերը մետրոպոլիտենի գիծը հասցնելու նպատակով:
ը. Ստեղծել եւ իրականացնել ազատգրված տարածքների վերաբնակեցման եւզարգացման պետական համազգային նախագիծ: Հատուկ հարկայինարտոնությունների, դրամաշնորհների եւ պետական աջակցույան այլ միջոցներովխրախուսել այդ տարածքների բնակեցումը, շինարարությունը, արդյունաբերական եւգյուղատնտեսական համակարգի, ինչպես նաեւ մշակութային, կրթական եւառողջապահական համալիրի ստեղծումը: ԱԳ եւ Հայրենադարձությաննախարարության միջոցով իրականացնել ներգաղթող քաղաքացիների ընդունման, նյութական օժանդակության, հոգեբանական ընտելացման, բնակարաններով ուաշխատատեղերով ապահովման, կրթության եւ սոցիալական օգնության համազգայինծրագիրը:
թ. Ստեղծել համապետական հիմնադրան, որտեղ կուտակվելու է ՀՀ բնականպաշարների օգտագործման հարկային եկամուտների 5 տոկոսը: Այդ միջոցներովյուրաքանչյուր նորածին ՀՀ բնակչի անունով բացել առանձին կուտակային հաշիվ՝կրթական, առողջապահական եւ այլ կենսական նպատակների համար: Այսպիսով, մեկսերնդի կյանքի ընթացքում ՀՀ դառնալու է իրապես սոցիալական պետություն՝կենսմակարդակի կտրուկ աճի եւ ազգային հարստության արդար վերաբաշխմանմիջոցով: Արդյունքում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին դառնալու է պետականարժետոմսերի սեփականատեր եւ ողջ երկիրը վերածվելու է ազգային բաժնետիրականընկերության:
4.ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
4.1. Ազատ շուկայական հարաբերություններն եւ ազատական տնտեսությունըպահանջում են պետության դերի փոփոխություն: Աղքատության, գործազրկության եւցածր կենսամակարդակի խնդիրների անհետաձգելի լուծման նպատակովառաջնահերթ կարեւորություն եւ բացարձակ տնտեսական արտոնություններ պետք էտրվեն մանր ու միջին գործարարությանը, օգտագործելով հարկայինարտոնությունները, պետական դրամաշնորհները, ֆինանսա–բանկայինխրախուսական վարկատրության գործիքները: Տնտեսապես ապահով ու բարգավաճսեփականատերերի խավը հանդիսանում է պետության հիմնական մարդկայինռեսուրսն եւ ազատ ու արժանապատիվ հասարակության ներուժը: Ոչ թե պետականծառայողներն ու տեսուչները, այլ անկախ գործարարները, ինքնաբավ հողագործներնու ազատ ստեղծագործներն են ապահովում պետության զարգացումն ուբարգավաճումը, ժողովրդավարական կարգերի եւ օրինականության հաստատումն ուգերակայությունը:
4.2. Պետության դերակատարությունը տնտեսության ոլորտում պետք է փոխվի՝ ֆիսկալվերահսկողության եւ հարկային ճնշումներից դեպի մասնագիտականխորհրդատվության եւ հարկային արտոնությունների կամ սահմանափակումների ճկունքաղաքականություն: Պետությունը փորձագետների ու միջազհային խորհրդատվությանմիջոցով ընտրում է ազգային տնտեսության զարգացման ռազմավարականուղղություններ եւ բացարձակապես տնտեսական գործիքներով է ստեղծում է դրանցհամար բարենպաստ պայմաններ, հարկային ու մաքսային արտոնություններ, օգնում էդրանց իրացմանը ներքին եւ արտաքին շուկաներում: Ակնհայտ է, որ ժամանակակիցտնտեսությունը պետք է զարգանա գիտության ու նորագույն տեխնոլոգիաների, բնապահպանական խստագույն պահանջների եւ բնական ռեսուրսների խելամիտօգտագրոծման ճանապարհով: Երկրի տնտեսական զարգացումը պետք էիրականացվի տեղական ինքնակառավարման մարմինների եւ բնակչության շահերի, բնապահպանական եւ մշակութային արժեքների գերակայությանպայմաններում՝մասնավոր սեփականության, ազատ շուկայական գործարարության եւ ազգային ուհասարակական գերագույն շահերի հավասարակշռության սկզբունքով:
4.3. Իբրեւ անցումային շրջանի տնտեսական առողջացման եւ սոցիալականարդարության հաստատման կարեւոր խնդիր, անհրաժեշտ է Կառավարությանը կից եւԱԺ ներսում անմիջապես ստեղծել բացառիկ լիազորություններով օժտված եւ ՆԳՆ ուԴատախազության ստորաբաժանումների հետ համագործակցող երկու անկախ ՝պետական եւ հասարակական հանձնաժողովներ՝ 1991 թ. հետո խոշորարդյունաբերական հաստատությունների, գործարանների, հանքերի, այլ կարեւորտնտեսական օբյեկտների եւ անշարժ գույքի սեփականաշնորհման օրիականությունը, օգտագործման արդյունավետությունը եւ գործունեության նպատակահարմարությունըուսումնասիրելու եւ գնահատելու նպատակով: Ստուգման արդյունքներով ներկայացնելկառավարության, ԱԺ եւ հանրությանը զեկույցներ, որոնց հիման վրա, օրինականությանխախտումների եւ տնտեսական անարդյունավետության հաստատված դեպքերումկատարել անհրաժեշտ իրավական գործողություններ: Սեփականության իրավունքիօրինական ընդհատման դեպքերում հրավիրել միջազգային անկախ մասնագետների՝համապատասխան օբյեկտների ու ակտիվների վերագույքագրման, արժեքավորման եւմիջազգային աճուրդով վերավաճառքի նպատակով: Բոլոր գործընթացներն անցկացնելՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության շրջանակներում, ԶԼՄ–րի միջոցովհանրությանը հաշվետվություններ ներկայացնելով:
4.4. Տնտեսական զարգացման ընթացքում առաջնահերթությունը եւ հարկայինարտոնությունները պետք է տրվեն տեղական հումքի վրա աշխատողարտադրություններին, սահմանափակ հնարավուրություններով մարդկանցներգրավվող հաստատությունների խրախուսմամբ, տեղական աշխատուժիօգտագործմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը, էկոլոգիապես մաքուր սննդի եւբարձր տեխնոլոգիաներով պատրաստված արտադրանքին, ինչպես նաեւ ՛՛ազգայինբրենդ՛՛ ստացած արտադրատեսակներին: Ինչպես ցույց է տվել տնտեսականճգնաժամն ու գործազրկությունը հաղթահարած երկրների փորձը, այդ նպատակովառավել արդյունավետ է երկրում խոշոր ճանապարհաշինական նախագծերը, ջրատարների ու ջրամբարների կառուցումը, ինչը կենսական կարեւորություն ունի մերպետության համար:
5.ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
5.1. Կառավարության եւ ԱԺ մակարդակով անհապաղ հայտարարել ԵՏՄ ու ՀԱՊԿկառույցներից ՀՀ դուրս գալու եւ ԵՄ ու Հյուսիս–Ատլանտյան դաշինքինանդամակցությանը հասնելու ցանկության մասին: Առաջադրել ԱԳՆ եւ ՊՆ համատեղուսումնասիրել ռուսական 102-րդ ռազմակայանի գործունեությունը դադարեցնելու, այնտեղից ՌԴ զինվորական անձնակազմի դուրս բերման եւ գույքիարդարացիբաժանման, ՀՀ սահմանը բացարձակապես ՀՀ ՊՆ կողմիցվերահսկողության տակ հաձնելու խնդիրների իրավական, դիվանագիտական եւնյութական հանգամանքները սույն գործընթացները անհապաղ սկսելու համար: Վերսկսել Եվրոասոցիացման բանակցությունները, պատրաստելով համապատասխանփաստաթղթերը եւ կատարելով անհրաժեշտ լրացումներն ու փոփոություններըազգային օրենսդրության մեջ:
5.2. Եվրոմիության եւ Հյուսիս–Ատլանտյան դաշինքին անդամակցությունը ոչ թեՀայաստանի արտաքին քաղաքական վերջնական նպատակն է, այլ զուտ ազգայինանվտանգությունը եւ պետական ինքնիշխանությունը ապահովելու քաղաքական միջոցէ: Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն նպատակներից մեկըմնում է Հայոց Եղեռնի ճանաչումը եւ դրա ողբերգական հետեւանքների վերացումն ուհատուցումը: Թուրքիայի հետ ուղիղ բանակցությունները, դիվանագիտականհարաբերությունների հաստատումը, պետական սահմանների բացումը եւ քաղաքականխնդիրների, այդ թվում նաեւ փոխհատուցման քննարկումը հանդիսանում էՀայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ հարցը: Հայաստանիազգային ու պետական շահերից է բխում խաղաղ, ժողովրդավարական, տնտեսապեսզարգացած եւ համաշխարհային արժեքներով առաջնորդվող Թուրքիա, որպեսհարեւան երկիր: Իբրեւ փոխվստահության եւ բարի կամքի դրսեւորում կարելի էստեղծել միջազգային հովանավորության տակ երկու հատուկ ապառազմականացվածչեզոք գոտիներ հայ–թրքական սահմանի վրա՝ Արարատ լեռան եւ Անի քաղաքիշրջաններում, հայտարարելով դրանք համաշխարհային մշակութային ժառանգությանտարածք:
5.3. Արցախյան հիմնախնդիրը իր կայուն եւ մշտական լուծումը կարող է ստանալ միայնհայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում, սակայնոչ ներկայումս երկու երկրներում տիրող բռնակալական մթնոլորտում: Ադրբեջանի հետխաղաղության պայմանագրի կնքումն ու հարաբերությունների կանոնակարգումնայլըտրանք չունի: Վերջին տասնամյակների համաշխարհային ու եվրոպական փորձիհամաձայն բոլոր վիճելի քաղաքական հարցերը լուծվում են խնդրահարույցտարածքների ազգաբնակչության ինքնորոշման իրավունքի գերակայությանսկզբունքով եւ հանրաքվեի միջոցով: Արցախյան հիմնախնդիրն այս առումով եւս միծանրակշիռ փաստարկ է Հայաստանի համար Եվրոմիությանը անդամակցելու համար:
5.4. Եւրոինտեգրացման գործընթացում Հայաստանի համար առանցքային տեղ էզբաղեցնում մեր անմիջական հյուսիս–արեւելյան հարեւանների՝ Վրաստանի եւՈւկրաինայի հետ բարեդրացական, գործընկերային հարաբերությունները: Հայաստանը կարող է միջազգային ասպարեզում հանդես գալ Մոլդովա–Ուկրաինա–Վրաստան–Հայաստան քաղաքական դաշինքի եւ ազատ հաղորդակցության ուղիներիստեղծման նախաձեռնությամբ, որը էապես կհեշտացնի Եւրոպայի եւ ՄարձավորԱրեւելքի միջեւ տնտեսական ու քաղաքական համագործակցությունը եւտրասպրտային կապը:
5.5. Ինչպես անցած երկու հազարամյակներում, այնպես էլ վերջին երկուտասնամյակների ընթացքում եւ ապագայում ՝ մեր երկրի համար ռազմավարականգործընկերն է մնում հարեւան ու բարակամական Իրանը: Մեր երկու պետություններիմիջեւ ստեղծված վստահությունն ու եզակի փոխհարաբերություններն առանցքայինդեր են կատարում ողջ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար: Իրանի արագ զարգացող տնտեսությունն աննախադեպ ու բարենպաստհնարավորություններ է ընձեռում Հայաստանի ու Սփյուռքի ձեռներեցների համար՝փոխշահավետ ու լայնածավալ տնտեսական նախագծերի իրականացման համար: ՀՀիշխանությունները հատուկ արտոնությունների եւ խրախուսական միջոցառումներիօգնությամբ պետք է աջակցեն եւ ամրապնդեն հայ–իրանական տնտեսական, սոցիալական, մշակութային հարաբերությունները:
5.6. Հատուկ ուշադրությամբ եւ նրբանկատությամբ պետք է կառուցել նոր պետական եւհասարակական հարաբերությունները տարածաշրջանի նորանկախացող եւինքնորոշմանը ձգտող ազգերի հետ, նախեւառաջ՝ քրդերի: Հատուկ ուշադրություն եւպետական հոգատարություն է անհրաժեշտ Թուրքիայի քրդաբնակ շրջաններումպահպանված հայ ազգաբնակչության եւ նրա մշակութային ժառանգության հանդեպ:
5.7. Հայաստանի համար կարեւոր ու կենսական նշանակություն ունենհարաբերությունները Ռուսաստանի հետ: Հայաստանն ումի 1991-1999 թթ. Ռուսաստանիհետ իրավահավասար եւ փոխշահավետ կապեր հաստատելու կարճ բայցարդյունավետ փորձը: Ռուսաստանի ժողովրդավարացումն ու ազատագրումըսովետական ու կայսերական ցնորքների ժառանգությունից կնպաստի հայ–ռուսականգործընկերության զարգացմանը:
5.8. Անհրաժեշտ է ընդհանրապես վերանայել ՀՀ արտաքին քաղաքականությանտեսլականը ԵՄ անդամակցելու լույսի ներքո, մասնավորապես՝ մասնագիտական եւկադրային արմատական բարեփոխումներ կատարել ՀՀ դիվանագիտականանձնակազմում: ՈՒսումնասիրել ՀՀ բոլոր դեսպանատների գործունմեությանքաղաքական, մշակութային, գաղափարական ու տնտեսական արդյունավետությունը, ՀՀ ներկայացուցչությունների բաշխման նպատակահարմարությունը, ելնելովքաղաքական եւ տնտեսական նկատառումներից: Հնարավորինս կրճատել եւկենտրոնացնել ՀՀ դիվանագիտական ծառայությունները արտերկրներում, միաժամանակ կտրուկ բարձրացնելով դրանց արդյունավետությունը, մասնակցությունը ընդունող երկրների քաղաքական, տնտեսական ու մշակութայինկյանքում, ամրացնել կապերը տեղական հայ համայնքների հետ՝հայրենադարձությունը խրախուսելու նպատակով:
5.9. Մշակել եւ իրագործել աշխարհասփյուռ հայությանն ուղղված ՛՛բաց Հայաստան՛՛քաղաքական ծրագիրը, ապահովելով հայրենադարձությանը ու ներգաղթին նպաստողհատուկ արտոնություններ ու պետական երաշխիքներ: ՀՀ դեսպանատների միջոցովկատարել օտարերկրյա հայ համայնքների մարդկային ներուժի ՛՛հաշվառումն ուգույքագրումը՛՛, առաջարկելով ու նպաստելով սփյուռքահայ լավագույնմասնագետներին, ինչպես նաեւ արհեստավարժ երիտասարդներին ժամանակավորկամ մշտապես տեղափոխվել ՀՀ՝ տնտեսության, մշակույթի, առողջապահության, գիտության ու կրթության զարգացման նպատակով:
5.10. Ներգրավվել Հայաստանի եւ Սփյուռքի դպրոցական եւ ուսանողականերիտասարդությունը համատեղ ուսումնական եւ փոխանակման ծրագրերի մեջ, պետական պատվերների, ազգային ծրագրերի եւ հատուկ հրավերների միջոցովխրախուսելով ներգաղթը:
6.ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
6.1. Հայաստանի պատմությունը, աշխարհաքաղաքական դիրքը եւ ազգայիննպատակները թելադրում են պետության ռազմական տեսլականը իբրեւ կանխարգելիչինքնապաշտպանություն, որտեղ ազգային անվտանգությունը ապահովվում էքաղաքական, դիվանագիտական, տնտեսական, գաղափարական, հետախուզականհամակարգով, եւ որի մեջ զինված ուժերը հանդիսանում են վերջին, սակայն նաեւ որոշիչգործոնը: Հյուսիս–Ատլանտյան ռազմական դաշինքին անդամակցելու քաղաքականնպատակը չի զրկում Հայաստանը հզոր պաշտպանական համակարգ ունենալուանհրաժեշտությունից, քանի որ մեր երկիրը պատկանում է ոչ թե անվտանգությանսպառողների, այլ անվտանգությունն ապահովող պետությունների թվին: Հայոցբանակը մեր ողջ բազմադարյա պետականության ընթացքում հանդիսանում էրաշխարհաքաղաքական կարեւոր ուժ եւ անգամ այլ տերությունների կազմում գտնվելովհայությունը հանդես էր գալիս որպես քաջարի զինուժի եւ շնորհալի ռազմավարներիմշտական աղբյուր: Վերստեղծված պետականության շրջանում՝ Սարդարապատիցմինչեւ Արցախ, հայոց բանակը ամրապնդեց իր հաղթական համբավը: Ներկայումսմիջազգային խաղաղապահ զինուժի կազմում՝ Բոսնիայում, Իրաքում, Աֆղանստանումծառայություն կատարող ՀՀ ռազմական ստորաբաժանումները ձեռք են բերումարեւմտյան զինվորական չափանիշների անգնահատելի փորձ, որը էականնշանակություն կունենա ՀՀ բանակը Հյուսիս–Ատլանտյան ռազմական դաշինքնիպահանջներին մերձեցնելու ընթացքում:
6.2. Անցումային շրջանի տարիներին ՀՀ զինված ուժերի դերը որոշակի է մնալու ՀՀպետական անկախության եւ ազգային անվտանգության ապահովման համար: Հա՛՛Եւրոպական ընտրություն՛՛ կուսակցությունը առաջարկելու է բանակի վերակառուցմաննախագիծ, որի առանցքն է երկու զուգահեռ գործընթացները.
Ա. Հատուկ պատրաստված եւ արագ արձագանքման մշտական պրոֆեսիոնալ բանակիստորաբաժումների թվի եւ որոկի ավելացման հաշվին՝ ավանդական երկամյահամընդհանուր զինվորական ծառայության կրճատում.
Բ. Շվեյցարական եւ իսրայելական օրինակով՝ մշտական ու համընդհանուր զինվածպահեստազորի համակարգի ներմուծում, որի համար արական սեռի 18-55 տարեկան ՀՀողջ ազգաբնակչությունը ամեն տարի երկու շաբաթով անցնում է պարտադիրզինվորոկան ծառայություն ու վերապատրաստում, հանդիսանալով անհրաժեշտությանդեպքում հաշված ժամերի ընթացքում մինչեւ 1 միլիոն զինծառայող ունեցողաշխարհազորի:
6.3. Սույն համակարգի ներմուծման եւ պահպանման նպատակով ստեղծել համազգայինհիմնադրամ, որի համար առաջարկել սփյուռքահայությանը փոխանցել յուրաքանչյուրաշխատողի տարեկան եկամուտների 1 տոկոսը:
7. ՄՇԱԿՈՒՅԹ
7.1. Ազգային մշակույթը հանդիսանում է ցանկացած ժողովրդի եւ պետության գոյությաննախապայմանը եւ միաժամանակ՝ գերագույն արժեքն ու նպատակը: Ազգայինմշակույթից եւ դրա բարձրագույն դրսեւորումից՝ լեզվից զրկված ազգերը ուծացվում ենանհայտանում պատմության էջերից: Հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ եւանգամ ստրկացման ամենադաժան ժամանակաշրջաններում գոյատեւում եւվերածնվում էր շնորհիվ իր մշակույթի, լեզվի եւ արվեստի: Ներկայումս աշխարհասփյուռհայությունը միաժամանակ ենթարկվում է երկու իրարամերժ գործընթացների՝ազգային մշակույթի, լեզվի ու կրթության պահպանումն ու զարգացումը Հայաստանումեւ դրանց լճացումն ու անհայտացումը օտարության մեջ: Եթե հայոց լեզվի ու կրթությանկարգավիճակը շատ թե քիչ բարվոգ է մնում Մերձավոր Արեւելքի պատմականգաղթօջախներում, ինչպես եւ ԱՄՆ ու Կանադայի հայկական համայնքներում, շնորհիվօտար պետությունների նպաստավոր վերաբերմունքի եւ անգամ հատուկաջակցությանը, ապա անմխիթար է իրավիճակը Ռուսաստանի մեծաթիվ հայությանշրջանում, որտեղ արդեն երկրորդ սերունդն արդեն կորցնում է մայրենի լեզուն եւմշակութային կապերը Հայրենիքի հետ: Հետեւաբար, նույնպիսի երկակի պետք է լինի ՀՀմշակութային քաղաքականությունը: Մշակույթի բացարձակ նշանակությունն ուառաջնահեթությունը հայոց պետության համար ընդունելով եւ ապահովելով հանդերձ, ՀՀ իշխանությունը պարտավոր է հայապահպանական նախաձեռնողականգործունեություն ծավալել Սփյուռքում, միաժամանակ նախապատրաստելովպայմաններ առաջիկա տարիներին Ռուսաստաից սպասվող մեծաքանակ ներգաղթիհամար: Լեզվի դասընթացներ երեխաների եւ մեծահասակների համար, հատուկդասագրքեր ու հայերեն պարտադիր թարգմանություններ բոլորհեռուստահաղորդումների եւ կինոֆիլմերի համար՝ դա միայն առաջինանհրաժեշտության միջոցառումներ են:
7.2. Մշակույթի պահպանման ու զարգացման հիմնական կենտրոնը պետք է դառնադպրոցը, որտեղ անհրաժեշտ է արմատապես փոխել ինչպես դասախոսականանձնակազմը, այնպես էլ ուսումնական ծրագրերն ու դասավանդման սկզբունքները: Պետական քաղաքականությունը այս ոլորտում պետք է ուղղված լինի դպրոցականուսուցչի սոցիալական դիրքի կտրուկ բարձրացմանը եւ լավագույն համալսարաններիշրջանավարտներին բարձր աշխատավարձով դպրոց հրավիրելու ծրագրին: Կարեւորբարեփոխում կլիներ յուրաքանչյուր դպրոցում երգչախմբերի ստեղծումը եւընդհանրապես երգչախմբային մշակույթի ներմուծումը ազգային մշակույթի մեջ:
7.3. Առանձին ուշադրություն եւ հոգատարություն պետության կողմից պետք է ուղղվածլինի ազգային թատրոնի, կինոյի, ժողովրդական պարի ու երգի, ազգային տարազի ուխոհանոցի պահպանման ու զարգացման հարցերին: Մնացած բոլոր դեպքերումպետությունը պետք է խուսափի միջամտությունից, թողնելով գործընթացը ազատստեղծագործության եւ հասարակական պատվերի հավասարաշռությանը:
7.4. Ազգային մշակույթի պահպանման առաջնահերթությունը հանդիսանում էԵվրոմիության կառուցվածքի եւ գործունեության առանցքային սկզբունքներից մեկը: Բավական է ասել, որ ԵՄ պաշտոնական աշխատանքային լեզուներ են համարվում բոլորանդամ–պետությունների ազգային լեզուները, եւ բոլոր այդ լեզուներով է թարգմանվումԵՄ պաշտոնական գրագրությունը: Այսպիսով, հայոց հարուստ մշակույթի պահպանմանեւ աշխարհին այն ներկայացնելու կարեւոր գրավականն է Հայաստանիանդամակցությունը Եվրոպական Միությանը: